Ամանորյա ֆիլմի դիտում-«Սուրբծննդյան քրոնիկոն 1,2»

Ինչի մասին է «Սուրբծննդյան քրոնիկոն» ֆիլմը.

Սուրբ Ծննդյան նախօրեին եղբայրը քրոջ հետ ‘ Քեյթը եւ Թեդդի Փիրսը — պատրաստվում են նկարահանել Սանտային։ Խելահեղ մտահղացումը վերածվում է անհավանական ճանապարհորդության , որը երեխաները չէին կարող նույնիսկ երազել: Հավատարիմ Էլֆերի եւ կախարդական թռչող եղջերուների հետ նրանք օգնում են Սանտային փրկել բոլորիս սիրելի տոնը:

Ինչի մասին է «Սուրբծննդյան քրոնիկոն 2» ֆիլմը.

Ցինիկ դեռահաս Քեյթ Փիրսը ամանորյա արձակուրդները Մեքսիկայում անցկացնում է իր ընտանիքի և մոր նոր սիրահարի հետ: Աղջիկը հիացած չէ արեւադարձային Սուրբ Ծնունդից, սակայն ավելի շատ դժգոհ է մոր պահվածքից, ով որոշել է ռոմանտիկ հարաբերություններ ունենալ Բոբի հետ: Ինքնաբուխ փախուստ կազմակերպելով՝ Քեյթը պատահաբար օգնում է իրականացնել չարաբաստիկ Էլֆ Բելսնիքելի ծրագիրը, որին հաջողվել է գողանալ Սանտա Կլաուսի կախարդական ուժերը սնուցող աստղը։ Քանի որ Բելսնիքելը պատրաստվում է ընդմիշտ չեղյալ համարել Սուրբ Ծնունդը, Քեյթը եւ Սանտան պետք է մեկտեղեն ուժերը՝ տոնը փրկելու համար։

Արձակուրդների ընթացքում, ամանորյա ֆիլմերից դիտեցի այս երկուսը: Զվարճալի, մոտիվացնող ֆիլմեր են. ամանորյա հրաշքների մասին: Խորհուրդ եմ տալիս դիտել ամբողջ ընտանիքով:

Оставьте комментарий